Տիգրան Սարգսյանը կարևոր է համարում ազգային տիպարի ձևավորումը Հայաստանում![]() 16 մարտի 2012 - 19:15 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է հայ մտավորականության ներկայացուցիչների հետ քննարկելու համար ՀՀԿ նախընտրական ծրագրում կրթության և մշակույթի ոլորտին անդրադարձող հարցերը: Նա մասնավորապես խոսեց մշակութային փոփոխությունների մասին, նշելով, որ շեշտ է դրվելու ազգային արժեքների պահպանման վրա: Նա ասաց, որ մշակութային քաղաքականությունը ուղղվելու է քրիստոնեական հաստատուն ժառանգությանը: Վարչապետը նաև նշեց, որ կարևոր է ազգային տիպարի ձևավորումը, մասնավորապես անհրաժեշտ համարելով հեռուստատեսությամբ ստեղծել այդ կերպարները և կանխարգելել ինքնությանը սպառնացող գործոնները: Սարգսյանն անդրադարձ կատարեց նաև մշակութային ոլորտի ցածր վարձատրության խնդրին: Նա նշեց, որ մշակութային հաստատություններում ներդրվելու են ժամանակակից տեխնոլոգիաներ և արվեստագետները ստանալու են ֆինանսական օգնություն արտերկրում ներկայանալու համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |