Հարավային Կորեայի ԱԳՆ. Հյուսիսկորեական արբանյակի արձակումը սպառնալիքի տակ է դնում Կորեական թերակղզու անվտանգությունը

Հարավային Կորեայի ԱԳՆ. Հյուսիսկորեական արբանյակի արձակումը սպառնալիքի տակ է դնում Կորեական թերակղզու անվտանգությունը

PanARMENIAN.Net - Հարավային Կորեան և Ճապոնիան կարծում են, որ ապրիլին պլանավորված հյուսիսկորեական տիեզերական արբանյակի արձակումը խախտում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Դա կլինի կոպտագույն սադրանք, որը սպառնալիքի տակ է դնում Կորեական թերակղզու և հյուսիս-արևելյան Ասիայի անվտանգությունը»,- ասվում է Հարավային Կորեայի ԱԳՆ հայտարարությունում:

Հյուսիսային Կորեան ուրբաթ օրը հայտարարել է սեփական հրթիռային տեխնոլոգիաների օգնությամբ նոր արհեստական արբանյակ բաց թողնելու պլանների մասին՝ նվիրված երկրի առաջին ղեկավար Կիմ Իր Սենի ծննդյան 100-ամյակին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---