Ստանիսլավ Տարասով. Բաքուն երբեք չի պատերազմի Մոսկվայի դեմ![]() 16 մարտի 2012 - 19:24 AMT PanARMENIAN.Net - Անդրկովկասում սպառազինությունների մրցավազքը ժամանակի և իրավիճակի շարունակական անկայունության նշան է, այդ մասին հայտարարել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը, հաղորդում է Analitika.at.ua-ն: «Ինչ վերաբերվում է Ադրբեջանին և Իսրայելի հետ նրա ռազմական պայմանագրին, ապա խոսքը, ամենայն հավանականությամբ, գնում է նախազգուշական միջոցների մասին՝ կապված Իրանում հնարավոր իրադարձությունների հետ: Թեև պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ գնված զենքը կարող է օգտագործվել Ղարաբաղի դեմ: Բայց դրանք խոսքեր են: Երևում է՝ Իսրայելը կառուցում է Թուրքիայի ռազմաքաղաքական հակակշիռը»,- ասել է քաղաքագետը: Նրա խոսքով, սպառազինությունների մրցավազքը տարածաշրջանում ոչ մի լավ բանի չի հանգեցնի, միաժամանակ հավելելով, որ դերասանները զուր չեն ասում, որ առաջին ակտում պատից կախված զենքը վերջինի ժամանակ պետք է կրակի: Պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք այդ զենքն օգտագործվել Մոսկվայի դեմ, փորձագետը նշել է, որ դա անիրական նախագիծ է. «Բաքուն երբեք չի պատերազմի Մոսկվայի դեմ: Այն պատճառով չէ, որ ուժերն անհավասար են, այլ նրա համար, որ նրանք հիշում են 2008-ի կովկասյան պատերազմի դասերը»:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |