ՉԺՀ դեսպանատան խորհրդականը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի շնորհակալագրով16 մարտի 2012 - 19:33 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան առևտրատնտեսական հարցերով խորհրդական Գուան Գանգին և դեսպանատան առևտրատնտեսական կապերի գրասենյակի 2- րդ քարտուղար Վան Ցզի Խունին: Ինչպես հաղորդում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից`հայ-չինական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և ամրապնդման , Հայաստանի Հանրապետությունում և հատկապես Երևան քաղաքում բազմաթիվ տեխնիկական ծրագրեր իրականացնելու համար Գուան Գանգը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի շնորհակալագրով: Քաղաքապետի խորհրդականը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարությանն ու անձամբ Գուան Գանգին`նվիրատվության կարգով Երևանին հատկացված շտապ օգնության մեքենաներ և չինական ավտոբուսներ տրամադրելու գործընթացին նպաստելու համար: Գուան Գանգն նշել է, որ Հայաստանը hամարում է իր երկրորդ հայրենիքը, խոստացել է շարունակել նպաստել հայ-չինական բազմակողմ կապերի ամրապնդմանն ու այդ համատեքստում նոր, համատեղ ծրագրերի իրագործմանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |