Տիգրան Սարգսյանը գտնում է, որ կրթական համակարգը պետք է հիմնված լինի ազգային արժեքների վրա

Տիգրան Սարգսյանը գտնում է, որ կրթական համակարգը պետք է հիմնված լինի ազգային արժեքների վրա

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի մտավորականության ներկայացուցիչների հետ հանդիպմանը վարչապետ Տիգրան Սարգսյանը, խոսելով ՀՀԿ նախընտրական ծրագրի մասին, նշեց, որ քաղաքացու համար անհրաժեշտ է ստեղծել հավասար պայմաններ կրթություն ստանալու համար: Նա նշեց, որ կրթությունը պետք է հասանելի լինի բոլորի համար անկախ ֆինանսական վիճակից, քանի որ դրա անհասանելիությունը բերում է անհավասարության: Պետք է վերացվի աղքատությունը, քանի որ կրթություն չստանալը բերում է աղքատության: Պետությունը պետք է պարտավոր լինի սոցիալապես անապահով ընտանիքներին ապահովել աշխատանքով և հայթայթի նոր աշխատատեղեր:

Նա նշեց, որ ՀՀ քաղաքացիները պետք է ունենան անձի անվտանգություն, հավասար իրավունքներ, անհատական ազատություն, ամուր ընտանիք, մրցակցային միջավայր, և պետությունը ստեղծելու է ամեն ինչ դրանք ապահովելու համար: Նա նաև նշեց, որ այսօր Հայաստանում կա ճեղքվածք վերը նշված արժեքների և իրականության միջև, և պետք է անեл ամեն ինչ՝ լցնելու համար այս ճեղքվածքը: Խոսելով կրթական համակարգում փոփոխությունների մասին՝ վարչապետը նշեց, որ կրթական համակարգը պետք է հիմնված լինի ազգային արժեքների վրա: Դրա համար էական նշանակություն ունի դասագրքերի և ուսուցիչների որակը:

Նա նաև կարևոր է համարում ազգային գաղափարների սերմանումը: Վարչապետի խոսքով հայկական հանրակրթական դպրոցներում պետք է դասավանդվի ազգային երգ և պար, որը կձևավորի սեփական մշակույթի հանդեպ հարգանք և պատկերացումներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---