ԱՄՆ-ում Սուդանի պատճառով ձերբակալվել է Ջորջ Քլունին![]() 16 մարտի 2012 - 19:58 AMT PanARMENIAN.Net - Վաշինգտոնում Սուդանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է դերասան Ջորջ Քլունին: Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, Քլունիի հետ միասին ձերբակալվել է նաև նրա հայր Նիկը, Վիրջինիա նահանգից կոնգրեսական Ջիմ Մորգանը և իրավապաշտպան Բեն Ջիլոսը: Բողոքի ակցիայի անցկացման ժամանակ ոստիկանությունը երեք անգամ զգուշացրել է մասնակիցներին չհատել ոստիկանական պատնեշը դեսպանատան շուրջ: Բողոքարարները Սուդանի կառավարությանը մեղադրում էին խաղաղ բնակիչների սպանության, հումանիտար ճգնաժամ սադրելու և Հարավային Սուդանին օգնությանը խոչընդոտելու մեջ: Օրերս դերասան և իրավապաշտպան Ջորջ Քլունին ելույթ է ունեցել ԱՄՆ Սենատում, որտեղ ներկայացրել է ներկայիս իրադրության մասին Սուդանում: Դարֆուրում` Սուդանի արևմտյան շրջանում, 2003 թվականից շարունակվում են ռազմական գործողությունները Սուդանի կառավարության և ապստամբական խմբավորումների միջև, որոնք անջատում են պահանջում: ՄԱԿ-ի տվյալներով այդ ընթացքում հակամարտությանը զոհ է գնացել 300 հազար մարդ: Սուդանի կառավարությունը պնդում է, որ զոհերի թիվը չի գերազանցում մի քանի հազարը: Դերասանը Սուդանի զինված խմբավորումների մասին տեղեկատվության հավաքմամբ և վերլուծությամբ զբաղվող Satellite Sentinel Ptoject կազմակերպության հիմնադիրներից է:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |