Րաֆֆի Հովհաննիսյանը Գերմանիայի ԱԳ նախարարին պատմել է ներքաղաքական մարտահրավերների մասին Հայաստանում

Րաֆֆի Հովհաննիսյանը Գերմանիայի ԱԳ նախարարին պատմել է ներքաղաքական մարտահրավերների մասին Հայաստանում

PanARMENIAN.Net - Մարտի 16-ին Երևանում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեսթերվելլեի հետ: Հանդիպմանը ներկա էին մի շարք քաղաքական գործիչներ: Հանդիպման ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը պատմել է Հայաստանում ներքաղաքական մարտահրավերների, ինչպես նաև միջազգային առաջնահերթությունների մասին :

Նույն օրը Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Ջեյն Լինչի հետ: Քննարկվե է իրադարձությունների ընթացիկ զարգացումը Հայաստանում և միջազգային հարթակում: Հանդիպմանը ներկա էր նաև «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

 Ուշագրավ
---