ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋԵԼ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ՀԱՅ ՍՊԱՅԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - Հայկական կողմը մտադիր է հրապարակային դատավարություն պահանջել Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործի առնչությամբ: Այդ մասին երեկ լրագրողներին է հաղորդել Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նախարարը հաղորդել է, որ Հունգարիայի հայ համայնքը հատուկ փաստաբան է վարձել այդ գործում հայկական կողմի շահերը պաշտպանելու համար: Առաջիկա օրերին, նրա խոսքերով, այդ գործընթացին կմիանա նաեւ երկրորդ փաստաբանը Հայաստանից: Նախարարի կարծիքով, դա կօգնի ապահովել քննության արդար ընթացքը: Հիշեցնենք, որ հայկական բանակի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին կացնահարել է ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Բուդապեշտում ընթացող ուսումնական դասընթացների ժամանակ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---