«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանը որպես սովորական պատգամավոր` իրավունք չունի պետական թիկնազորով շրջելու

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանը որպես սովորական պատգամավոր` իրավունք չունի պետական թիկնազորով շրջելու

PanARMENIAN.Net - ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար, Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ Գյումրի է այցելել: «Ժողովուրդը» գրում է, որ զարմանալի զուգադիպությամբ, Աբրահամյանը Գյումրի է ժամանել վարչապետ Տիգրան Սարգսյանի` մեկ շաբաթ առաջ կատարած այցից հետո: Նման մի դեպք էլ եղել էր Սյունիքի մարզում: Նա եղել է ՀՀԿ նախընտրական շտաբում և հանդիպել քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, ՀՀԿ-ական պատգամավորների ու ՀՀԿ շտաբի անդամների հետ:

Սակայն ուշագրավը, ըստ թերթի, ոչ այնքան բուն այցն է, որքան այցի ձևը. Հովիկ Աբրահամյանը եկել էր ոչ թե իր «Մերսեդես» մակնիշի մեքենայով, այլ «Պրադո» ջիփով: Ընդ որում, նրա մեքենան ուղեկցել են պետական թիկնազորի` ՊՊՎ երկու մեքենաներ:

Ամենայն հավանականությամբ, թիկնազորը նրան տրամադրել է Սերժ Սարգսյանը: Իսկ սա նշանակում է, որ ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավարը ևս գտնվում է պետական պահպանության հսկողության ներքո: Մինչդեռ որպես սովորական պատգամավոր`նա իրավունք չուներ պետական թիկնազորով շրջելու:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---