«Չորրորդ ինքնիշխանություն». Զոյա Թադևոսյանը մեծամասնականով առաջադրվելու է թիվ 1 ընտրատարածքում![]() 17 մարտի 2012 - 10:52 AMT PanARMENIAN.Net - «ՉԻ» տեղեկություններով, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է Ավան համայնքն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում: Թերթը հիշեցնում է, որ այստեղից տարիներ շարունակ պատգամավոր էր «նշանակվել» Ռուբեն Հայրապետյանը՝ Նեմեց Ռուբոն, որն օրերս հայտարարել է, թե այլևս չի առաջադրվելու: Թերթը հավելում է, որ ՀՀԿ-ն այս համայնքում պաշտպանելու է Մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Գևորգյանի թեկնածությունը: «ՉԻ» տեղեկություններով, ԲՀԿ-ն այս համայնքում մեծամասնական թեկնածու չի ունենալու: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |