«Հրապարակ». Ի՞նչ է անում Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում

«Հրապարակ». Ի՞նչ է անում Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում

PanARMENIAN.Net - «Հրապարակին» հասած տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանն այս օրերին Մոսկվայում է գտնվում: Թե ինչ առաքելությամբ է Քոչարյանը գնացել Մոսկվա, հայտնի չէ: Հայտնի է, որ այսօր կայանալիք ԲՀԿ համագումարում սպասվում է Վլադիմիր Պուտինի ողջույնի խոսքը: Չի բացառվում, որ դա Քոչարյանն է գլուխ բերել: Ի դեպ, նախապես ասում էին, որ Ռ. Քոչարյանը պատրաստվում է ԲՀԿ-ի օգտին քվեարկելու կոչ անել, սակայն ոմանց խորհրդով ձեռնպահ է մնացել այդ քայլից: Նրան համոզել են, որ այդ կոչը կարող է ոչ թե օգնել, այլ վնասել ԲՀԿ-ին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---