Ռոման Բերեզովսկու «Դինամոն» զիջել է 5:1 հաշվով «Զենիթին»![]() 17 մարտի 2012 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 35 տուրի մեկնարկային խաղում Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» ջախջախիչ հաղթանակ տարավ Մոսկվայի «Դինամոյի» հանդեպ՝ 5:1 հաշվով: Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու թիմից միակ գոլի հեղինակ դարձավ Քեվին Կուրանյին: «Դինամոյի» գլխավոր մարզիչ Սերգեյ Սիլկինը խաղից հետո ասել է, որ իր սաների մոտ ոչինչ չէր ստացվում: «Հավանաբար, արդյունքի վրա ազդեցին այն երկու գոլերը, որ մենք բաց թողեցինք մեկ րոպեի ընթացքում: Ընդմիջման ժամանակ խնդրեցինք խաղացողներին մոռանալ հաշվի մաիսն և խաղալ այնպես, որ ամոթ չլինի երկրպագուների առջև»: Առաջնության մրցաշարային աղյուսակում «Դինամոն» նահանջեց 5-րդ տեղը 57 միավորով, իսկ «Զենիթը» 70 միավորով շարունակում է առաջատարը լինել առաջնությունում: ![]() ![]() Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |