Ստեփանակերտի քաղաքապետ. Աստվածամայր Սուրբ Հովանի տաճարի շինարարության համար կարևոր է յուրաքանչյուրի ներդրումը

Ստեփանակերտի քաղաքապետ. Աստվածամայր Սուրբ Հովանի տաճարի շինարարության համար կարևոր է յուրաքանչյուրի ներդրումը

PanARMENIAN.Net - Ստեփանակերտի քաղաքապետ Ստեփան Գրիգորյանը կոչ է արել համաքաղաքացիների մասնակցել Աստվածամայր Սուրբ Հովանի մայր տաճարի շինարարական աշխատանքների համար կատարվող հանգանակությանը:

Ինչպես նշվում է կոչում` Ստեփանակերտում, բնակիչների խնդրանքով, 2006թ. հուլիսի 15-ին կատարվել է Աստվածամայրր Սուրբ Հովանի մայր տաճարի հիմնարկեքը: Եկեղեցու շինարարության համար, որն իրականացվում է ինչպես հայ Առաքելական եկեղեցու, այնպես էլ անհատ նվիրատուների հանգանակած միջոցների հաշվին, արդեն ծախսվել է ավելի քան 600 հազար ԱՄՆ դոլար: Այդ նպատակով շոշափելի գումարներ են նվիրաբերել պետական այրեր, հոգևոր առաջնորդներ, հայտնի բարերարներ, մշակույթի և արվեստի գործիչներ, շարքային քաղաքացիներ:

Քաղաքապետն ասել է, որ յուրաքանչյուրի օգնությունն անգնահատելի ներդրում կլինի մայր տաճարի շինարարությանը:

Նվիրատվության նպատակով փոխանցումները կարելի է կատարել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմ, «Ամերիբանկ»-ի Ստեփանակերտի մասնաճյուղ, AMD հ/հ 1570001158220100:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---