The Rolling Stones-ը իր հոբելյանը կնշի փաստագրական ֆիլմի թողարկմամբ![]() 17 մարտի 2012 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական The Rolling Stones բրիտանական ռոք խումբը, որի 50-ամյակն է լրանում 2012թ., հոբելյանը կնշի փաստագրական ֆիլմի թողարկմամբ: Ինչպես ասվում է խմբի կայքում, դեռևս անվանում չունեցող ժապավենը, որը պատմում է «ռոլլինգների» պատմությունը, հանդիսատեսին կներկայացվի սեպտեմբերին: Ֆիլմի ռեժիսորն է Բրետ Մորգանը, իսկ պրոդյուսերները՝ իրենք երաժիշտները: Ֆիլմում կներկայացվեն խմբի հազվագյուտ տեսաձայնագրությունները, ինչպես նաև նոր նկարահանումներն ու հարցազրույցները խմբի անդամների հետ: Կոլեկտիվը լույս կընծայի նաև «The Rolling Stones: 50» ֆոտոալբոմը, որտեղ 700 լուսանկարներ կընդգրկվեն, հայտնում է lenta.ru-ն: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |