Մարտին Կալլեն. Տրանսպորտի ու կացարանների առումով Ուկրաինայում ու Լեհաստանում դեռ խնդիրներ կան![]() 17 մարտի 2012 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի ֆուտբոլի առաջնության օպերացիոն տնօրեն Մարտին Կալլենը գոհունակություն է հայտնել առաջնությանը Ուկրաինայի ու Լեհաստանի պատրաստվածության վերաբերյալ, սակայն հայտարարել է, որ դեռևս խնդիրներ կան տրանսպորտի ու կացարանների հետ կապված: Նա հայտարարել է, որ EURO-2012 անցկացման համար բոլոր անհրաժեշտ աշխատանքները հիմնական ենթակառուցվածքների կառուցման առումով արդեն ավարտված են: Այնուամենայնիվ, խնդիրներ կան օդանավակայանների ու հյուրանոցների հարցում: Այսօրվա վիճակում դրանք հազիվ թե կարողանան մեծ քանակությամբ երկրպագուների ընդունել: ՈւԵՖԱ-ն մայիսի 9-ին կընդունի բոլոր մարզական օբյեկտները, որոնք կգործարկվեն Եվրո-2012-ում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |