Սերգեյ Լավրով. Սիրիան պետք է հավանություն տա Քոֆի Աննանի առաջարկներին![]() 17 մարտի 2012 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի ղեկավարությունն ու ընդդիմությունը պետք է հավանություն տան ՄԱԿ և ԱՊԼ հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի առաջարկներին, գտնում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նախօրեին Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են համագործակցել Աննանի հետ՝ պարզաբանելով, որ չեն հրաժարվում ահաբեկչական խմբավորումների դեմ զինված պայքարից, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հատուկ դեսպանորդ Աննանը Սիրիայի ղեկավարությանն է փոխանցել իր առաջարկները: Սիրիան արդեն մեկ տարի է ապրում է չդադարող հակակառավարական բողոքների պայմաններում: Ամեն օր մարդիկ են զոհվում: Ըստ ՄԱԿ տվյալների, երկրում զոհերի թիվը հասել է 7,5 հազարի: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |