Աշխարհի 10 երկրներում վաճառքի է հանվել Apple-ի նոր iPad-ը![]() 17 մարտի 2012 - 12:23 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում, ինչպես նաև աշխարհի 9 երկրներում, ներառյալ Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Սինգապուրը, Ճապոնիան, վաճառքի է հանվել Apple-ի iPad-ի նոր երրորդ վարկածը: Մեծ հերթեր են գոյացել ֆիրմային խանութների բացումից շատ առաջ, ոմանք նույնիսկ գիշերը փողոցում են անցկացրել առաջինը այդ գերժամանակակից սարքին տիրանալու համար: Մեկ գնորդը կարող է ձեռք բերել միայն երկու համակարգիչ, դա արվում է վերավաճառողներից պաշտպանվելու համար: Նոր iPad-ն աչքի է ընկնում էկրանի ավելի մեծ որոշմամբ, որը կազմում է 2048х1536 կամ 3,1 մլն պիքսել: Պատկերի որակը գերազանցում է HD ֆորմատի գերժամանակակից հեռուստացույցները: Համակարգիչն ունի 5 մեգապիկսել հզորությամբ ֆոտոխցիկ, որը ավելի հստակ լուսանկարներ է անում: Համակարգչի գինը տատանվում է 499-829 դոլարի միջակայքում առանց հարկերի հաշվառման, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |