Մահացել է հայտնի Red Bull էներգետիկ ըմպելիքի հեղինակը![]() 17 մարտի 2012 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Red Bull էներգետիկ ըմպելիքի հեղինակ Չալեո Յուվիդյան մահացել է Թայլանդում 89 տարեկան հասակում: 1970թ. Չալեո Յուվիդյան, որը հիմնել էր T.C. Pharmaceuticals դեղագործական ընկերությունը, ստեղծեց Krathing Daeng էներգետիկ ըմպելիքը, որը անգլերեն է թարգմանվում որպես Red Bull: Ըմպելիքը շատ տարածված էր վարորդների ու բանվորների շրջանում: 1984թ. Չալեո Յուվիդյան միացավ ավստրիացի Դիտրիխ Մատեշիցին, որն օգնեց համաշխարհային շուկա դուրս բերել Red Bull-ը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Երկու ձեռներեցները աշխարհի ամենահարուստ մարդկանց Forbes-ի ցուցակում են: Չալեո Յուվիդյաի կարողությունը գնահատվում է մի քանի միլիարդ դոլար: Ուժեղ գազավորված էներգետիկ ըմպելիքները տոնուսը բարձրացնող նյութերի՝ կոֆեինի, տեոբրոմինի, տեոֆիլինի, տաուրինի հաշվին խթանում են նյարդային համակարգի աշխատանքը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |