Ֆուկուսիմայի բնակիչները 70 հազար դոլարի չափով փոխհատուցում կստանան

Ֆուկուսիմայի բնակիչները 70 հազար դոլարի չափով փոխհատուցում կստանան

PanARMENIAN.Net - Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի բնակիչները, ովքեր հնարավորություն չեն ունենա վերադառնալ իրենց տները գալիք հինգ տարիների ընթացքում ռադիոակտիվ հողի ապաակտիվացման պատճառով, դրա համար կստանան 70 հազար դոլար փախհատուցում:

Այդ գումարը պետք է մասամբ փոխհատուցի բարոյական վնասը, որը կրում են մարդիկ: Բացի դրանից, Ճապոնիայի կառավարությունը կվճարի «չվերադարձողներին» իրենց անշարժ գույքի արժեքը, որը նրանք ստիպված են եղել լքել Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում:

Փորձագետների տվյալներով, Ճապոնիան շուրջ 13 մլրդ դոլար կծախսի երկրի տարածքը «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ի վթարի հետևանքներից մաքրելու համար:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---