ՀԴԲ-ն զգուշացրել է ԱՄՆ քաղաքացիների դեմ արմատական իսլամիստների հնարավոր հարձակումների մասին

ՀԴԲ-ն զգուշացրել է ԱՄՆ քաղաքացիների դեմ արմատական իսլամիստների հնարավոր հարձակումների մասին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը և Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) նախազգուշացում են տարածել ԱՄՆ քաղաքացիների և երկրի տարածքում ամերիկյան ռազմական օբյեկտների վրա արմատական իսլամիստների հնարավոր հարձակումների մասին:

ԱՄՆ հետախուզական ծառայությունների ներկայացուցիչները բացատրել են, որ ծայրահեղականները կարող են ահաբեկչություններ կատարել Աֆղանստանում՝ ՆԱՏՕ-ի բազայի տարածքում, Ղուրանը հրկիզելու և 16 խաղաղ աֆղանացի բնակիչների սպանության հետ կապված:

Հետախուզությունից հայտնում են, որ առայժմ ծայրահեղականների կողմից ԱՄՆ հասցեին կոնկրետ սպառնալիքներ չկան, և քիչ հավանական է, որ առաջիկայում ամերիկացիները կենթարկվեն հարձակումների:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---