Բացահայտվել է 2009 թ. հոկտեմբերին կատարված գողությունը

Բացահայտվել է 2009 թ. հոկտեմբերին կատարված գողությունը

PanARMENIAN.Net - Մարտի 16-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, գողություն կատարելու համար, բերման էին ենթարկել Հ. Առաքելյանին, Ռ. Բարսեղյանին և Կ. Սիմոնյանին: Ոստիկանությունից հայտնում են, որ նախաքննության ընթացքում պարզվել է՝ նրանք 2009 թ. հոկտեմբերին Սիսակյան-Նարեկացի փողոցների խաչմերուկում գտնվող խանութի պատուհանը կոտրելով՝ գողացել են մոնիտոր, 70 տուփ ծխախոտ և 3 օծանելիք` պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս:

Տուժողը գողության մասին ոստիկանություն չէր դիմել: Կատարվում է հետաքննություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---