Գագիկ Ծառուկյան. Սկզբնական կապիտալիզմից պետք է անցում կատարել մարդկային կապիտալիզմի

Գագիկ Ծառուկյան. Սկզբնական կապիտալիզմից պետք է անցում կատարել մարդկային կապիտալիզմի

PanARMENIAN.Net - Երևանում ընթացող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6-րդ համագումարում ելույթ է ունեցել կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Ըստ նրա, այսօր մենք պետք է ինքներս մեզ պատասխան տանք, թե ինչու են մեր հայրենակիցները հաջողությունների հասնում արտերկրում ամենատարբեր ոլորտներում: Ծառուկյանի խոսքով, դա բացատրվում է միջավայրով ու պայմաններով: Նա հատուկ ուշադրություն է դարձրել երկրում աղքատության խնդրին, ինչպես նաև ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությանը փոքր ու միջին բիզնեսի վրա: «Սկզբնական կապիտալիզմից պետք է անցում կատարել մարդկային կապիտալիզմի»,-հայտարարել է կուսակցության ղեկավարը: Նա նաև հավելել է, որ երկիրը չպետք է միայն պաշտոնյաների երկիր լինի: Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է նաև արտագաղթի խնդրին՝ նշելով, որ հարկավոր է վճռական գործությունների դիմել և առաջին հերթին աշխատատեղեր ստեղծել:

 Ուշագրավ
---