Մեկ շաբաթվա ընթացքում ադրբեջանական զորքերը հրադադարի ռեժիմը խախտել են 350 անգամ![]() ![]() PanARMENIAN.Net - Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների, մարտի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 350 խախտում, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել մարտի 13-ին և 14-ին, որի ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 150 անգամ՝ արձակելով մոտ 1200 կրակոց: Արցախի ՊԲ առաջապահ զորամասերը զերծ են մնացել հակառակորդի հրահրիչ գործողություններին պատասխանելուց և մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |