Վարդան Օսկանյան. ԼՂՀ-ն պետք է դառնա եվրոպական ընտանիքի անդամ![]() 17 մարտի 2012 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Այսօր ընթացող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6-րդ համագումարում Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ն առաջիկա տարիներին ուղորդվելու է արդարության, հանդուրժողականության և խոսքի իրական ազատության սկզբունքներով: Նա նաև նշել է, որ առաջիկա 5 տարիներին կուսակցությունը շեշտը դնելու է էկոնոմիկայի զարգացման ու աշխատատեղերի ստեղծման վրա: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնահարցին, ապա Օսկանյանը հայտարարել է, որ իշխանական և հանրության որոշ շրջանակներ արդարացնում են իրենց անգործությունը իրավական ու ազատ պետության շինարարության հարցում Ղարաբաղի հիմնախնդրով: Նա նաև նշել է, որ պատերազմի սպառնալիքի պատճառով Հայաստանը պետք է հակակշիռների վրա հիմնված քաղաքական համակարգ ստեղծի, ազատ և մրցունակ տնտեսություն: Նա նաև հավելել է, որ ԼՂՀ-ն պետք է զարգացնի ժողովրդավարությունը ու առաջնորդվի ժողովրդավարության սկզբունքներով, ի տարբերություն Ադրբեջանի, ու դառնա եվրոպական ընտանիքի անդամ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |