Վարդան Օսկանյան. ԲՀԿ-ն ցանկանում է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի կառուցման համար![]() 17 մարտի 2012 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6-րդ համագումարում իր ելույթի ժամանակ նշել է մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների կարևորությունը: «Դա պարզապես ընտրություններ չեն, այլ Հայաստանի ապագայի ընտրություններն են»,- ընդգծել է նա: Օսկանյանի խոսքով` «Բարգավաճ Հայաստանը» ընտրությունների արդյունքում ուզում է մեծ պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի կառուցման համար: Նա առանձնահատուկ ուշադրություն է դարձրել արտագաղթի և Լեռնային Ղարաբաղի խնդիրներին: Օսկանյանի խոսքով` Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` Հայաստանի բնակչությունը 3 միլիոնից արդեն նվազել է մինչև 2,8 միլիոն մարդ: Նա ընդգծել է, որ եթե վճռական միջոցներ չձեռնարկվեն, ապա այդ թիվը կարող է նվազել մինչև 2,5 մլն: Այս կապակցությամբ Օսկանյանը նշել է, որ մարդիկ հիմնականում լքում են երկիրն այն պատճառով, որ կորցրել են հավատն ապագայի հանդեպ և հանապազօրյա հաց վաստակելու հնարավորություն չունեն: Օսկանյանն ընդգծել է, որ Հայաստանում արժանապատիվ կյանքի համար նոր սահմանադրության կամ նոր օրենքների կարիք չկա, այլ պարզապես անհրաժեշտ է քաղաքական կամք բոլորի համար հավասար իրավունքների և հնարավորությունների ստեղծման համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |