Քարանձավագետ. Փլուզված է ոչ թե Մոզրովի քարանձավը, այլ քարանձավի մուտքը

Քարանձավագետ. Փլուզված է ոչ թե Մոզրովի  քարանձավը, այլ քարանձավի մուտքը

PanARMENIAN.Net - Փլուզվել է ոչ թե Մոզրովի քարանձավըէ, այլ մուտքը, ինչի հետևանքով ցուրտը, փոշին լցվում են ներս և խախտում քարանձավի բնական վիճակը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի քարանձավագիտության կենտրոնի նախագահ Սամվել Շիրինյանը:

Ինչ վերաբերում է քարանձավի ներսում տեղի ունեցող քարաթափին` բանախոսն ասաց, որ դա տեղի է ունենում բնական ճանապարհով. «Որպեսզի հետագայում չշարունակվի առաջացած քարաթափը և ներս մտնող մարդկանց վտանգ չսպառնա, անհրաժեշտ է ինժեներական անվտանգ մեթոդներով կախված քարերը այնտեղից հեռացնել և բացվածքի վրա ծածկ պատրաստել»:

Քարանձավագետը նշեց, որ Մոզրովի քարանձավի «նախնական փլուզումը, որի հետևանքով բացվել է քարանձավի մուտքը, եղել է 1974 թ. ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնելիս, դրանից հետո փլուզում չի եղել»: Ըստ բանախոսի, դա եղել է կոպիտ սխալ, քանի որ քարանձավներով հարուստ տարածքներում ինժեներական կառույցներ չի կարելի կառուցել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---