Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Տուվալուի հետ

Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Տուվալուի հետ

PanARMENIAN.Net - 2012 թ. մարտի 16-ին Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի ու Տուվալուի մշտական ներկայացուցիչներ Կարեն Նազարյանը և Ֆալեմա Պիտան ստորագրեցին Հայաստանի Հանրապետության ու Տուվալուի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Համատեղ հայտարարություն, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Նյու Յորքում ՀՀ մշտական ներկայացուցչության շենքում ստորագրման արարողությանը հետևած զրույցի ընթացքում երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել երկկողմ հարաբերությունները և խթանել երկու երկրների համագործակցությունը ՄԱԿ-ի և միջազգային այլ կազմակերպությունների շրջանակներում:

Տուվալուն գտնվում է Ավստրալիայի և Հավայան կղզիների միջանկյալ տարածքում, ութ կղզիների վրա զբաղեցնում է 26 հազար ք/կմ մակերես Երկրի բնակչության 98% քրիստոնյաներ են: Տուվալոււն իր անկախությունը ձեռք է բերել 1978թ. իսկ ՄԱԿ-ին անդամակցել է 2001թ.:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---