Լիբիական իշխանությունները հաստատել են Մավրիտանիայում հետախուզության նախկին պետին բերման ենթարկելու փաստը17 մարտի 2012 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Լիբիական իշխանությունները հաստատել են Մավրիտանիայում հետախուզության նախկին պետ Աբդուլլահ Ալ-Սենուսսիին բերման ենթարկելու փաստը, որի ձերբակալման թույլտվությունը տրամադրել էր Միջազգային քրեական դատարանը: «Մենք հաստատում ենք հաղորդագրությունները Աբդուլլահ Ալ-Սենուսսիի այսօրվա ձերբակալության մասին: Բերման ենթարկելիս Սենուսսիի հետ մի պատանի կար, մենք կարծում ենք, որ դա նրա որդին է»,- ասել է կառավարության մամլո քարտուղար Նասսիր ալ-Մանին: Ընդ որում, լիբիական իշխանությունները մտադիր են հասնել ծառայության նախկին պետի վերադարձին հայրենիք: Մանին հայտնել է, որ երկրի գլխավոր դատախազություններն արդեն Ինտերպոլի միջոցով հայտ է ներկայացրել Սենուսսիին հանձնելու վերաբերյալ, հաղորդում է BBC-ն:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |