Հայաստանն ու Ֆրանսիան զարգացնում են համագործակցությունը կինեմատոգրաֆիայի ոլորտում![]() 17 մարտի 2012 - 17:49 AMT PanARMENIAN.Net - 2012թ. մարտի 16-ին Փարիզում Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Ֆրանսիայի կինեմատոգրաֆիայի և անիմացիայի ազգային կինոկենտրոնի միջև կինոմատոգրաֆիական համագործակցության մասին կոնվենցիա է ստորագրվել: Դրանից հետո տեղի է ունեցել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի հանդիպումը Ֆրանսիայի կինոմատոգրաֆիայի և անիմացիայի ազգային կինոկենտրոնի նախագահ Էրիկ Գարանդոյի հետ, որի ընթացքում քննարկվել են երկու կինոկենտրոնների հետագա համագործակցության ուղղությունները և առաջնահերթությունները: Դեսպան Չիտեչյանը կարևորել է հայ-ֆրանսիական կինոմատոգրաֆիական արտադրության ներկայացումն ու արժևորումը նաև Ֆրանկոֆոնիայի շրջանակներում, որի ակտիվ անդամներից է Հայաստանը: Էրիկ Գարանդոն ընդգծել է, որ համատեղ կինոարտադրությունը արտոնյալ հնարավորություն է ստեղծում երկու երկրների միջև կինոմատոգրաֆիական ստեղծագործությունների շրջանառության համար և այդ կապակցությամբ պատրաստակամություն է հայտնել երկուստեք գործնական շփումների ակտիվացմանը և խորացմանը, հատկապես «Օգնություն Համաշխարհային կինոներին» ծրագրի շրջանակներում: Ավարտելով հանդիպումը` ՀՀ մշակույթի փոխնախարարը «Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնի շրջանակներում հրավիրել է Էրիկ Գարանդոյին այցելել Հայաստան:
![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |