Ռուբեն Հակոբյանը իշխող կուսակցությունների ծրագրի մասին. Ի՞նչն էր խանգարում ավելի վաղ իրականացնել դա![]() 17 մարտի 2012 - 17:55 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության նախագահի տեղակալ Ռուբեն Հակոբյանը մեկնաբանել է Հայաստանում փոփոխությունների և բարեփոխումների անհրաժեշտության մասին հայտարարությունները, որոնք հնչել են երկու առաջատար կոալիցիոն կուսակցությունների` ՀՀԿ-ի և «Բարգավաճ Հայաստանի» համագումարների ժամանակ: «Ես ուշադրությամբ ընթերցում եմ զեկույցներն ու ծրագրերը, և չի կարելի չստորագրել ՀՀԿ և «Բարգավաճ Հայաստանի» համագումարներում հնչած նախադասություններից որևէ մեկի տակ: Սակայն ամբողջ ցավը նրանում է, թե ինչն էր նախկինում խանգարում իրագործել այդ ամենը»,- հայտնել է նա PanARMENIAN.Net ի թղթակցին: Հակոբյանն ընդգծել է, որ Հայաստանի ցանկացած քաղաքացու մոտ հարց է ծագում, թե ինչն էր այս տարիների ընթացքում խանգարում իշխող կուսակցություններին, հատկապես ՀՀԿ-ին իրականացնել իրենց նոր նախընտրական ծրագրերի դրույթները: «Ժառանգության» ներկայացուցիչը նկատել է նաև, որ երկրում բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ է խոսել քաղաքական կամքի, այլ ոչ թե պարզապես բարեփոխումների հանդեպ հավատի առկայության մասին:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |