Փորձագետ. Ոստիկանությունն ուներ Մաշտոցի պուրակից վրանը դուրս հանելու պատճառ

Փորձագետ. Ոստիկանությունն ուներ  Մաշտոցի պուրակից վրանը դուրս հանելու պատճառ

PanARMENIAN.Net - Ոստիկանությունը չի կարող առաջնորդվել միայն օրենքով, և Մաշտոցի պուրակի դեպքում բնական է ոստիկանության հայեցակարգային միջամտությունը: Այսօր ՀՀ ոստիկանությունում կայացած կլոր սեղանի ժամանակ նման կարծիք հայտնեց ԵԱՀԿ-ի ոստիկանության գծով միջազգային փորձագետ Դեյվիդ Այենսոնն: Բերելով նման հարցերի շրջանակներում կիրառվող եվրոպական փորձը` որպես օրինակ, բանախոսն ընդգծեց, որ այնտեղ ոստիկանությունը կիրառում է “ողջամիտ մոտեցում”:

“Բնապահպան ակտիվիստների հսկելու համար ավելի քիչ թվով ոստիկաններն էլ բավական կլինեին: Ոստիկանությունն, իհարկե, ուներ պուրակից վրանը դուրս հանելու պատճառ, սակայն այս քայլը վերջինիս կողմից պետք է հստակ պատճառաբանվեր”,-նշեց նա` հավելելով, որ մինչև պուրակից վրանի հանելը ոստիկանության գործողություններն ինքը նորմալ է գնահատում:

“Ոստիկանությունը նույնիսկ որոշ դեպքերում մեղմ է գտնվել ակտիվիստների նկատմամբ: Եթե սա տեղի ունենար Եվրոպայում, ցուցարարներից շատերին առնվազն կտուգանեին”,-նշեց փորձագետը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---