Անահիտ Բախշյան. Մաշտոցի պուրակի ոստիկաններն այս անգամ թրեյնինգ էին անցել![]() 17 մարտի 2012 - 21:37 AMT PanARMENIAN.Net - Մաշտոցի պուրակում ծավալված վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ոստիկաններն արդեն իրենց բառապաշարը հղկելու հարցում «հատուկ թրեյնինգներ» են անցել: Այսօր ՀՀ ոստիկանությունում կայացած կլոր սեղանի ժամանակ նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: «Րաֆֆի Հովհաննիսյանի նստացույցի ժամանակ ոստիկանների ցուցաբերած վերաբերմունքը վերհիշելով`կարող ենք ասել, որ մեր ոստիկանները աշխատում են քաղաքակիրթ լինելու ուղղությամբ»,-նշեց նա: Անդրադառնալով ոստիկանների կողմից Մաշտոցի պուրակի ակտիվիստների հանդեպ ցուցաբերած վերաբերմունքին` Անահիտ Բախշյանը նկատեց, որ նրանք արել են ամեն հնարավորը`բնապահպանական ակցիայի շրջանակներում մասնակիցների ակտիվությունը կանխելու համար: «Ոստիկանությունը տեղեկություն էր տարածել, թե իբր պուրակի մոտ գտնվող հիվանդանոցի տնօրենը դժգոհում է ակտիվիստների անկարգություններից: Տեղեկությունը ճշտելու համար զանգահարեցի հիվանդանոց, պարզվեց` հիվանդանոցի տնօրենն առհասարակ քաղաքում չէ»,-պատմեց Անահիտ Բախշյանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |