Իրանն անհանգստացած է ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության առաջացմամբ

Իրանն անհանգստացած է ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության առաջացմամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը եւս մեկ անգամ շեշտում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ չի փոփոխվել եւ հավատացած է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միմիայն երկխոսության միջոցով:

Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը բոլոր հակամարտությունների առնչությամբ մշտապես հիմնված է եղել կողմերին երկխոսության հրավիրելու եւ հակամարտությունների կարգավորման եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ միջնորդական ջանքերը սատարելու վրա:

Մյուս կողմից, Իրանի Իսլամական Հանրապետությունը, իբրեւ միակ երկիր, որը ընդհանուր սահման ունի հակամարտության գոտու հետ, իր մտահոգությունն է հայտնում տարածաշրջանում լարվածություն եւ ցանկացած տեսակի բախում ստեղծելու կապակցությամբ:

 Ուշագրավ
---