Չալդրանյանի «Ձայն Բարբառո... »-ն ճանաչվեց «Հայակ» առաջին մրցանակաբաշխության լավագույն ֆիլմը![]() PanARMENIAN.Net - Մարտի 18-ին առաջին անգամ անցկացվեց Հայաստանի ազգայինկինոկենտրոնի «Հայակ» մրցանակաբաշխությունը: ««Հայակ»-ը մեծ տոն է լինելու մեր կինոգործիչների համար և մենք պետք է այնպես խոսենք, որ մեր կինոգործիչներն իրենց զգան տոնական մթնոլորտում»,ասաց կինոկենտրոնի նախագահ Գևորգ Գևորգյանը: «Հայկական ֆիլմը պետք է վերադառնա ազգային ակունքներին, որ էկրանից նայես ու հասկանաս, որ ֆիլմը հայկական է: Կարծում եմ «Հայակ»-ն այդ գործում մեծ դեր կխաղա», ասաց ժյուրիի նախագահ Սոս Սարգսյանը: Լավագույն ֆիլմ ճանաչվեց Վիգեն Չալդրանյանի «Ձայն Բարբառո... »-ն: «Լավագույն ռեժիսոր» անանակարգի հաղթողն է դարձել ՀարությունԽաչատրյանը «Սահման» ֆիլմի համար: «Լավագույն սցենարի հեղինակ»կոչմանն արժանացան Առնոլդ Աղաբաբովը և Զորայր Խալափյանը «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» ֆիլմի սցենարի համար: Լավագույն դերասանուհու տիտղոսին արժանացավ Աննա Էլբակյանը «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» իսկ լավագույն դերասանի կոչմանը` Միքայել Պողոսյանը «Երևան ջան» ֆիլմի համար: «Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգում հաղթող ճանաչվեց Յուրի Հարությունյանը` «Որտե՞ղ էիր մարդ Աստծո» ֆիլմի համար: Լավագույննկարիչն էր Վարդան Սեդրակյանը « Մի նայիր հայելուն» ֆիլմիաշխատանքների համար: «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում հաղթեց Գագիկ Հարությունյանի «Յարխուշտա» ֆիլմը: «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակը գնաց Վարդան Հովհաննիսյանի «Պատմություններ պատերազմի և խաղաղության օրերից» ֆիլմին: «Լավագույն անիմացիոն ֆիլմ» մրցանակը տրվեց Գայանե Մարտիրոսյանի «Տարաշխարհիկները» ֆիլմին: «Լավագույն դեբյուտ» անվանակարգում մրացանակը տրվեց Հովհաննես Գալստյանին «Խճճված զուգահեռներ» ֆիլմի համար: Բացի դրանից, Հատուկ մրցանակներ տրվեցին մի շարք կինոգործիչներին` Սոս Սարգսյանին, Արտավազդ Փելեշյանին, օպերատոր Լևոն Աթոյանցին, ռեժիսորներ Արման Մանարյանին և Ալբերտ Մկրտչյանին, ինչպես նաև Orange Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուային: Միջոցառման վերջում PanARMENIAN.Net ի թղթակիցը զրուցեց Հարություն Խաչատրյանի հետ, ով ուրախությամբ ասաց. «Այստեղ կարևորը մրցանակը չէ, այլ գնահատականը, որին արժանացան այն մեծերը, ովքեր արդեն չկան, և այն երիտասարդները, ովքեր նոր են մտնում կինո»: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |