The New York Times. Իսրայելն ու ԱՄՆ-ն գիտեն, որ Իրանում միջուկային զենք չի մշակվում

The New York Times. Իսրայելն ու ԱՄՆ-ն գիտեն, որ Իրանում միջուկային զենք չի մշակվում

PanARMENIAN.Net - Ամերիկյան The New York Times-ը, հղում անելով ԱՄՆ իշխանություններին, հայտնել է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն համակարծիք են այն հարցում, որ Իրանը միջուկային զենք չի մշակում: Ինչպես նշում է պարբերականը, ԱՄՆ հատուկ ծառայությունների ղեկավարությունը հայտարարել է, որ ոչ մի ազդանշան չկա, թե Իրանն ատոմային զենք է մշակում:

The New York Times-ը նաև հիշեցնում է, որ ԱՄՆ 16 հատուկ ծառայությունները համատեղ զեկույցում հաստատել են, որ Իրանը ռազմական բնույթի հետազոտություններ չի անցկացնում:

Մինչդեռ, Իսրայելը վերջին ամիսներին հոգեբանական պատերազմ է ծավալել Թեհրանի միջուկային օբյեկտների դեմ ենթադրյալ հարձակման շուրջ: ԱՄՆ հատուկ ծառայությունների զեկույցը տարբերվում է նաև ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն Յուկիա Ամանոյի գլխավոր տնօրենի նոյեմբերյան զեկույցից:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---