Կարինե Հակոբյան. Ցուցակի բովանդակությունը նվազեցրել է «Ժառանգության» շանսերն ընտրություններում19 մարտի 2012 - 13:58 AMT PanARMENIAN.Net - «Կարծում եմ, որ ցուցակի բովանդակությունը նվազեցրել է «Ժառանգության» հնարավորություններն ընտրություններում»,-Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է կուսակցության նախկին քարտուղար Կարինե Հակոբյանը: Ինքը Հակոբյանը, որը կուսակցությունից դուրս է եկել հենց ցուցակի պատճառով, այն անտրամաբանական է համարում: Անդրադառնալով «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատներ» համատեղ գործունեությանը, և պատասխանելով այն հարցին, արդյոք հնարավոր է , որ «դեմոկրատները» կլանեն «Ժառանգությանը», Հակոբյանն ընդգծել է, որ նման սպառնալիք չի տեսնում: Այս համատեքստում նա հայտարարել է, որ «Ազատ դեմոկրատները» որպես առաջնորդ ճանաչում են Րաֆֆի Հովհաննիսյանին: Ինչ վերաբերում է կուսակցության ղեկավարի դիրքին հենց «Ժառանգության» ներսում, ապա, ըստ նրա, այն շատ ամուր է, որի ապացույցը հրապարակված ընտրացուցակն է: Մարտի 18-ին,«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի ղեկավարությամբ կայացավ կուսակցության վարչության ընդլայնված նիստը: Վարչությունը քննարկեց եւ որոշեց կուսակցության Խորհրդի քննարկմանը ներկայացնել 2012թ. մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններին մասնակցությանը, ինչպեսեւ կուսակցության կողմից առաջադրվող մեծամասնական թեկնածուների ցանկին եւ համամասնական ցուցակին վերաբերող հարցերը: Ինչպես հայտնել է կուսակցության մամուլի ծառայությունը, վարչության նիստից անմիջապես հետո տեղի ունեցավ կուսակցության խորհրդի նիստ: Վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց վարչության զեկույցը Հայաստանում քաղաքական իրավիճակի մասին: Խորհրդի անդամները ներկայացրեցին տեսակետներ առաջիկայում` մինչեւ խորհրդարանական ընտրություններ, ինչպեսեւ մայիսի 6-ից հետո կուսակցության մարտավարության եւ ռազմավարության վերաբերյալ: Այն նաեւ ձայների մեծամասնությամբ հաստատեց կուսակցության կողմից առաջադրվող մեծամասնական թեկնածուների ցանկը, ապա, հաշվի առնելով «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության հետ բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնությունը` հաստատեց համամասնական ընտրակարգով այդ կուսակցության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ «Ժառանգություն» կուսակցության հմատեղ ցուցակը, որում ներառված են Ստյոպա Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը, Ռուբեն Հակոբյանը, Անահիտ Բախշյանը, Գագիկ Մակրյանը և այլք: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշադյանը, կուսակցությունն առայժմ չի մեկնաբանում, ինչու են ցուցակնորում առաջատար տեղ զբաղեցնում հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, այլ ոչ թե գործող պատգամավորներ: Ըստ նրա, կուսակցությունը պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա երեքշաբթի: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |