Շահան Քանդահարյան. ՆԱՏՕ-ն հետագայում ևս չի միջամտի ղարաբաղյան գործընթացին19 մարտի 2012 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Լիբանանի «Ազդակ» հայկական պարբերականի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյան մեկնաբանել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի հայտարարությունն այն մասին, որ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում միջամտել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, այսպիսով ԵԱՀԿ ՄԽ-ը ճանաչելով հակամարտության կարգավորման միակ տարածք: Նա կարծում է, որ քանի որ Արևմուտքի նպատակը տվյալ փուլում Իրանի առավելագույն մեկուսացումն է, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացումը կախված կլինի Դաշինիքի և Իսլամական Հանրապետության հարաբերությունների զարգացումից: Հայաստանի և ՆԱՏՕ-ի հետագա համագործակցության խնդիրներից մեկը հարևան Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունն ու փակ սահմանն են: Վերջինս անում է հնարավոր ամեն բան, որպեսզի Հայաստանի և Դաշինքի միջև հարաբերությունները ճգնաժամ ապրեն: Բացի այդ Ռուսաստանի հետ մի շարք պայմանավորվածությունները և երկրում ռուսական կոնտինգենտի առկայությունը կարևորագույն արգելքներ են Հայաստանն իր ազդեցության գոտում ներառելու համար: Այս ամենի հետ մեկտեղ, Քանդահարյան կարծում է, որ չնայած Վրաստանն ու Ադրբեջանը նպատակասլացորեն ձգտում են ՆԱՏՕ, այնուամենայնիվ, Հարավային Կովկասում իր դերն ամրապնդելու համար Հայաստանը Դաշինքի համար կարևորագույն դեր է խաղալու: Հենց այս պատճառով, Դաշինքի կողմից հայտարարություններ են հնչում այն մասին, որ Մինսկի խումբը անփոխարինելի դեր է խաղում ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու տեսանկյունից: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական «Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ տեքստն ամբողջականացված չէ»,-ասել է նա Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել «Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ Այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի |