Հրայր Թովմասյանը ցանկանում է կազմել Նար-Դոսի, Շիրվանզադեի, Լեոյի, Թումանյանի և Նժդեհի հրապարակախոսական հոդվածների հավաքածուն![]() 19 մարտի 2012 - 19:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ցանկանում է կազմել անվանի հայ հասարակական և քաղաքական գործիչների հոդվածների հավաքածուն հայոց պետականության խնդիրների մասին: «Ընկերներիս հետ միասին հավանաբար առաջիկայում կկազմենք Նար-Դոսի, Շիրվանզադեի, Լեոյի, Թումանյանի և Նժդեհի հրապարակախոսական հոդվածների հավաքածուն, որն անհրաժեշտ կլինի քաղաքականությամբ զբաղվող մարդկանց»,- ասել է նա լրագրողներին խորհրդարանում: Նրա խոսքով, ուսումնասիրելով Հայաստանում առկա խնդիրները, շատերին թվում է, որ դրանք հայտնվել են վերջին 20 տարվա ընթացքում, սակայն, ծանոթանալով անվանի հայերի աշխատանքների հետ, կարելի է լուծման միջոցներ գտնել: Թովմասյանը նաև նշել է, որ ներկա խնդիրներից շատերը պայմանավորված են հայոց պատմությամբ, մասնավորապես նրանով, որ Հայաստանը երկար տարիներ պետականություն չի ունեցել: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |