Գերմանիայի ԱԳ նախարարը Կովկաս էր եկել ստուգելու տրամադրությունները Իրանի հետ պատերազմի դեպքո՞ւմ19 մարտի 2012 - 21:07 AMT PanARMENIAN.Net - Ալեքսանդր Ռար. Իրականում նախարարը տարածաշրջանի երկրներ էր ժամանել ոչ թե քննարկելու խողովակաշարերը, այլ որպեսզի տեսներ, թե տարածաշրջանում ինչպես են ընկալում Իրանի խնդիրը Անցյալ շաբաթ Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեսթերվելլեի Հարավային Կովկաս կատարած շրջագայության իրական նպատակը տեղի երկրների վերաբերմունքն էր «Իրանի խնդրի» հանդեպ, գտնում է գերմանացի փորձագետ Ալեքսանդր Ռարը: «Իրականում նախարարը տարածաշրջանի երկրներ էր ժամանել ոչ թե քննարկելու խողովակաշարերը, այլ որպեսզի տեսներ, թե տարածաշրջանում ինչպես են ընկալում Իրանի խնդիրը, ինչպես կզարգանա Ադրբեջանի քաղաքականությունը Արևմուտքի հակաիրանական գործողությունների դեպքում, արդյոք Հարավային Կովկասում, ներառյալ Ադրբեջանում, կբացվեն ՆԱՏՕ-ի ռազմակայաններ»,- ասել է փորձագետը «Ինտերֆաքս-Ազերբայջան» գործակալությանը: Ռարի խոսքով` հենց Վեսթերվելլեի և նրա գլխավորած նախարարության վրա է ընկած իրանական հարց առնչությամբ առանձնահատուկ պատասխանատվությունը: «Այստեղ Գերմանիայի` որպես ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամի վրա առանձնահատուկ պատասխանատվություն է ընկած, քանի որ ՄԱԿ-ն այս փուլում կարող է Իրանի դեմ ռազմական գործողությունների կամ պատժամիջոցների խստացման վերաբերյալ շատ ճակատագրական որոշումներ ընդունել, ինչը պետք է անել արդեն վաղը կամ այսօր: Այս իմաստով ես կարծում եմ, որ գերմանական նախարարի ուղևորությունն Ադրբեջան լիովին հասկանալի և ճիշտ է: Պետք է ստուգել տրամադրություններն ու կանխավ իմանալ Իրանի հարևանների կարծիքը, այլ ոչ թե հետո վազել արդեն մեկնած գնացքի հետևից»,- հայտնել է քաղաքագետը: Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեսթերվելլեն ՀՀ ԱԳ նախարարի հետ Երևանում տված համատեղ մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Գերմանիան կշարունակի կողմ հանդես գալ պատժամիջոցներին, որոնք ընդունվում են Իրանի դեմ այնքան ժամանակ, քանի դեռ երկրի միջուկային ծրագրի շուրջ խնդիրները չեն հարթվել: Նախարարը հայտարարել է, որ Գերմանիան դեմ է երկրի կողմից միջուկային էներգետիկան ռազմական նպատակներով օգտագործելուն և շարունակելու է պատժամիջոցների քաղաքականությունը ԵՄ մյուս անդամների հետ միասին, քանի դեռ ԻԻՀ չի հրաժարվել իր միջուկային ծրագրից: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |