ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ «ԱԷՐՈՖԼՈՏԻ» ԱՎԻԱՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՎԵԼՈՒ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ

PanARMENIAN.Net - Այսուհետ ռուսաստանյան «Աէրոֆլոտ» ավիաընկերության ուղերթներով թռչող ուղեւորներին առաջարկվելու է Երեւանի կոնյակի գործարանի արտադրած հայկական կոնյակ: Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտնել է գործարանի գլխավոր տնօրեն եւ նախագահ Պյեռ Լարեչը: Ինչպես տեղեկացրել են «Արմինֆո» գործակալությանը «Աէրոֆլոտի» երեւանյան ներկայացուցչությունում, մինչեւ այժմ ավիաընկերությունը հիմնականում առաջարկել է ֆրանսիական, մոլդովական եւ վրացական կոնյակներ: Նշենք, որ Երեւանի կոնյակի գործարանի արտադրանքն այսօր ներկայացված է աշխարհի 25 երկրներում:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---