Հայտնի են տղամարդկանց շախմատի անհատական ԵԱ առաջին տուրի զույգերը![]() 20 մարտի 2012 - 10:19 AMT PanARMENIAN.Net - Պլովդիվում կայացավ տղամարդկանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջին տուրի վիճակահանությունը: Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանի մրցակիցը կլինի Անդրեաս Հագենը (Դանիա), Գաբրիել Սարգսյանը կխաղա իր հայրենակից, միջազգային վարպետ Հովհաննես Գաբուզյանի հետ, Հայաստանի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը` Բուրաք Ֆիրաթի (Թուրքիա): Հրանտ Մելքումյանի մրցակիցը կլինի Գիլ Պոպիլսկին (Իսրայել), Արման Փաշիկյանի մրցակիցը` Կրիստիան Բրաունը (Գերմանիա), Զավեն Անդրիասյանը կխաղա Գեորգի Ֆիլևի (Բուլղարիա) հետ, Ռոբերտ Հովհաննիսյանը` Մարկո Կոդենոտիի (Իտալիա), Սամվել Տեր-Սահակյանը` Ալեքսանդր Չուդինովսկիխի (Ռուսաստան), իսկ Վլադիմիր Պողոսյանը` Գաբոր Պապին (Բուլղարիա): Պարտիաները կմեկնարկեն մարտի 20-ին` երևանյան ժամանակով 17:00-ին: Եվրոպայի չեմպիոնը կստանա 14 հազար եվրո: Մրցաշարը, որին ընդհանուր առմամբ կմասնակցեն 350 շախմատիստներ, տեղի կունենա շվեյցարական համակարգով` 11 մրցափուլով, մարտի 26-ը հանգստյան օր կլինի: Ժամանակի վերահսկողությունը կլինի 90 րոպե 40 քայլի համար` գումարած 30 րոպե մինչև պարտիայի ավարտը` ավելացնելով 30 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար` սկսած առաջինից: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |