Վլադիմիր Կրամնիկի և Լևոն Արոնյանի խաղը սեփական կայքն ունի

Վլադիմիր Կրամնիկի և Լևոն Արոնյանի խաղը սեփական կայքն ունի

PanARMENIAN.Net - Վլադիմիր Կրամնիկի և Լևոն Արոնյանի խաղը, որը տեղի կունենա ապրիլի 21-ից 28-ը Ցյուրիխում, ունի սեփական կայքը` kramnikaronian.com: Այստեղ կարելի է իմանալ իրադարձության մասին անհրաժեշտ տեխնիկական տեղեկատվությունը:

Հանդիպումը տեղի կունենա «Hotel Savoy Baur en Ville» հինգաստղանի հյուրանոցում:

Նրանք վեց պարտիա կխաղան ժամանակի դասական վերահսկողությամբ, ինչպիսին կկիրառվի հավակնորդների առաջնությունում: Այսպիսով հանդիպումն իսկական մարզում կդառնա երկու մրցակիցների համար առաջնության նախաշեմին: Արոնյանն ասել է, որ ինքը Կրամնիկի հետ նման հանդիպում անցկացնելու մեծ ցանկություն ունի:

Եթե ինչ-ինչ պատճառներով շախմատիստները 30-րդ քայլից առաջ համաձայնեն ոչ ոքիի, ապա նրանք նույն օրը հանդիսատեսի համար արագ պարտիա կխաղարկեն, որի արդյունքը մրցաշարում չի հաշվառվի:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---