«Հրապարակ». ՀՀԿ-ի կողմից առաջադրված Մուրադ Մուրադյանը անցել է կոշտ պայքարի![]() 20 մարտի 2012 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Մասիսի թիվ 16 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից առաջադրված Մուրադ Մուրադյանը, թերթի տեղեկություններով, արդեն անցել է կոշտ պայքարի: Հայտնի է, որ նա բավականին ուժեղ մրցակից ունի` ի դեմս գործող պատգամավոր ԲՀԿ-ական Տիգրան Ստեփանյանի: Իսկ Մուրադյանի պայքարն ավելի է բարդացնում Մասիսի ԲՀԿ-ական քաղաքապետի հանգամանքը: «Հրապաակին» լուրեր են հասել, որ Մուրադյանն ու իր թիմակիցները սկսել են հակառակ ճամբարի վրա ճնշումներ գործադրել: Մասնավորապես, Մասիսի հարկայինի պետ Մովսես Արոյանը, ով նաև Մուրադյանի աներորդին է, ԲՀԿ-ական միջին բիզնեսմենների վրա հարկային ծանր պարտավորություններ է դրել` խոչընդոտելով վերջիններիս աշխատանքը: Ի դեպ, անցած ընտրություններում Մուրադ Մուրադյանն աշխատել է հօգուտ Դաշնակցության համամասնական ցուցակի: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |