Եվրոպան որոշել է սառեցնել Ասադի կնոջ և ազգականների բանկային հաշիվները

Եվրոպան որոշել է սառեցնել Ասադի կնոջ և ազգականների բանկային հաշիվները

PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կնոջ և ազգականների բանկային հաշիվները կսառեցվեն այդ երկրում գործող վարչակարգի դեմ պատժամիջոցների ընդլայնման շրջանակներում, գրում է Telegraph-ը: Սպասվում է, որ «սև ցուցակում» հայտնված մարդկանց եվրոպական ակտիվներն անհասանելի կլինեն, իսկ մուտքը ԵՄ երկրների տարածք կարգելվի:

Եվրոպական դիվանագետները հաղորդել են, որ Ասմա Ասադին «սև ցուցակում» ներառելու մասին որոշումը կընդունվի ուրբաթ օրը Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը: Ինչպես պնդում է հրատարակությունը, բրիտանական պաշտոնյաները հավատում են, որ այդ քայլը ինչ-որ բան կփոխի, թեև Սիրիայի գործող նախագահի վարչակարգն արդեն 11 տարատեսակ պատժամիջոցների է ենթարկվել:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---