Հայաստանում կիրականացվի մտավոր սեփականության իրավունքներին նվիրված թվինինգ ծրագիր

PanARMENIAN.Net - Առաջիկա 2 տարիներին Եվրամիությունը Հայաստանում կիրականացնի «ՀՀ-ում մտավոր սեփականության իրավունքների կիրառման համակարգի հզորացման թվինինգ ծրագիր»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայ հեղինակ» հեղինակային իրավունքների պաշտպանության ՀԿ տնօրեն Սուսաննա Ներսիսյանը:

«Մեզ մոտ հեղինակային իրավունքների հետ կապված անօրինականությունների տոկոսը 90-ից ավելի էր, և դա պատճառ եղավ ծրագրի նախաձեռնման համար»,- նշեց բանախոսը:

Ըստ բանախոսի` ծրագրին կմասնակցեն բոլոր պետական շահագրգիռ մարմինները, իրավական, մաքսային մարմինները, ինչպես նաև ոստիկանությունը: Սուսաննա Ներսիսյանը նշեց, որ ծրագիրը կներառի ոչ միայն հեղինակային և հարակից իրավունքների, այլև մտավոր սեփականության ոլորտը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---