Ազգային ժողովում հետաձգել են «Արտակարգ դրության մասին» օրենքի քվեարկությունը20 մարտի 2012 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի խոսնակ Սամվել Նիկոսյանն այսօր քվեարկության չի դրել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը: Քվեարկությունը ՀՀԿ խմբակցության խնդրանքով սկզբից հետաձգվել է 20 րոպեով, սակայն ընդմիջումից հետո իշխող կուսակցության մոտ կասկածներ են մնացել, թե կհաջողվի նրան պատգամավորների ցածր ներկայության պատճառով «անցկացնել» օրինագիծը (նիստին 131 պատգամավորներից ներկա էին 74-ը 66 պատգամավոր քվորումի դեպքում): Խոսնակը հայտարարել է պատգամավորներին, որ քվեարկությունը կարող է անցկացվել ավելի «հարմար պահի», սակայն դա առաջացրել է խորհրդարանական ընդդիմության վրդովմունքը, որը կոչ է արել ետ վերցնել օրինագիծը: «Այն, ինչ հիմա տեղի է ունենում, խոսում է այն մասին, որ ՀՀԿ անդամներն իրենք էլ հասկանում են, որ այդ օրինագիծն անընդունելի է: Եթե բոլորը գիտեն դա, ապա դուք ինչու եք ցանկանում անպայման անցկացնել օրենքը, որի հետ համաձայն չէ հասարակության ճնշող մեծամասնությունը, ետ վերցրեք այն»,- դրա հետ կապված հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Մարտի 1-ին ՀՀ խորհրդարանն ընդունել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրինագիծը»: Երկար քաշքշուքից հետո, քվեարկության արդյունքում օրենքն ընդունվել է 67 «կողմ», 1 «դեմ» ձայների հարաբերակցությամբ, իսկ ընդդիմադիր պատգամավորները բոյկոտել են և չեն մասնակցել քվեարկությանը: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրինագիծն» առաջին ընթերցմամբ ընդունվել էր փետրվարի 9-ին, սակայն հետո վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջարկով ուղարկվել էր լրամշակման, որից հետո այն դրվեց ԱԺ քննարկմանն արագացված կարգով: Ընդդիմությունն այս օրինագիծը հակասահմանադրական է համարում: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |