ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ՈՐ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ՍՊԱՆՈՂԸ ԽՍՏԱԳՈՒՅՆՍ ԿՊԱՏԺՎԻ 9 մարտի 2004 - 21:34 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպայի կողմից սպանված ՀՀ զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի հարազատները եւ Հայաստանի ժողովուրդն ակնկալում են, որ Հունգարիայի իշխանությունները անհրաժեշտ հետեւողականություն կցուցաբերեն եւ ոճրագործը կպատժվի օրենքի ամենայն խստությամբ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը ՀՀ-ում Հունգարիայի դեսպան Ֆերենց Կոնտրայի հետ հանդիպման ընթացքում` որը նախարարին հանձնեց իր հավատարմագրերի պատճեները: Դեսպանը Հունգարիայի կառավարության անունից խոր ցավակցություն է հայտնել կատարված ողբերգության առիթով: Զրույցի ընթացքում կողմերը շոշափել են նաեւ տարբեր ոլորտներում երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման հարցեր: Վ.Օսկանյանն ընդգծել է այն հանգամանքը, որ մոտ ժամանակներս Հունգարիան դառնալու է Եվրամիության լիիրավ անդամ, որի շնորհիվ նրա կապերը Հայաստանի հետ իրենց ակտիվ զարգացումը կգտնեն ՀՀ-ԵՄ Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի շրջանակներում: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |