Ա. Գևորգյանը եւ Վ. Բասարգինը քննարկել են միջտարածաշրջանային հարաբերությունների զարգացման հարցեր20 մարտի 2012 - 15:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ ՌԴ տարածքային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինն այսօր Մոսկվայում կայացած հանդիպմանը քննարկեցին երկու երկրների տարածաշրջանների միջեւ հարաբերությունների զարգացման եւ նախարարությունների միջեւ համագործակցության հարցեր: Կողմերն անդրադարձան մարտի 13-ին Գյումրիում կայացած Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի`միջտարածաշրջանային համագործակցության հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստին ` դրական գնահատելով արդյունքներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները: Զրուցակիցները կարեւորեցին պայմանավորվածությունների ժամանակին իրագործումը` ընդգծելով այդ գործում կողմերի պատրաստակամությունը: Նշվեց, որ աշխատանքային խմբի գործունեության ոլորտները բավականին ընդգրկուն են, ուստի խումբը չի կարող սահմանափակվել միայն տարեկան նիստերի անցկացմամբ, եւ տարվա ընթացքում մեծ ծավալի համատեղ աշխատանք պետք է իրականացվի: Անդրադարձ եղավ նաեւ այս տարվա ընթացքում հայ-ռուսական միջտարածաշրջանային երկրորդ համաժողովի անցկացման հարցերին: Կողմերը հույս հայտնեցին, որ այն ավելի գործնական բնույթ կունենա` նպաստելով փոխշահավետ կապերի զարգացմանն ու նորերի հաստատմանը: Նշվեց, որ երկու երկրներում էլ շահագրգիռ կառույցներն ու կազմակերպությունները հետաքրքրությամբ են սպասում երկրորդ համաժողովին: Մինչ այդ, Հայաստանի մարզպետարանների եւ ՌԴ տարածաշրջանների վարչակազմերի արտաքին տնտեսական համագործակցության հարցերով պատասխանատուների մասնակցությամբ կկազմակերպվի կլոր սեղան-քննարկում` երկրորդ համաժողովի օրակարգի համար առաջարկություններ մշակելու նպատակով: Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ գործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր եւս, անդրադարձ եղավ ԱՊՀ միջռեգիոնալ եւ մերձսահմանային համագործակցության հարցերով խորհրդի գործունեությանը, հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Երևանի ավտոբուսի» վարորդները գործադուլ են անում․ Քաղաքապետարանը դա համարում է սաբոտաժ Վարորդները բողոքում են նոր ղեկավարության դեմ Խամենեին՝ Փաշինյանին․ Մեր հանգուցյալ նախագահը զգայուն էր ՀՀ-ի սահմանային խնդիրների նկատմամբ Նա նշել է, որ Իրանի և Հայաստանի հարաբերություններն ունեն հակառակորդներ Փաշինյանն Իրանի նախագահի ԺՊ-ի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ նախանշված ծրագրերը կշարունակվեն Զրուցակիցն ասել է, որ իրենք խորապես գնահատում են, որ բարեկամական Հայաստանը այսօր կիսում է իրենց վիշտը Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստինը Իսրայելը հետ է կանչել այդ երկրներում իր դեսպաններին խորհրդակցությունների համար |