Իրանի հյուսիսում ավտոբուսի վթարի արդյունքում 3 մարդ է զոհվել, երեքն էլ հայ

Իրանի հյուսիսում ավտոբուսի վթարի արդյունքում 3 մարդ է զոհվել, երեքն էլ հայ

PanARMENIAN.Net - Ավտոբուսը, որն Իրանից Հայաստան էր ուղևորվում, Իրանի հյուսիսում գտնվող Մարանդի շրջանում վթարի է ենթարկվել: Ավտոբուսում եղել է շուրջ 10 հայ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, ԱԳՆ տվյալներով, արդյունքում զոհվել է 3 հայ` Իրանի քաղաքացիներ: Վիրավորների թիվն առայժմ ճշտվում է: Ըստ տվյալների, վթարը տեղի է ունեցել անիվների անսարքության պատճառով: Ավտոբուսը պատկանում է «Դիդար սեյրե գիտի» ընկերությանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---