Համաշխարհային բանկն ավելի շատ ուշադրություն է հատկացնելու ՀՀ Վերահսկիչ պալատի աշխատանքին20 մարտի 2012 - 15:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրներիդեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին: Համաշխարհային բանկի հետ համագարծակցության առումով ՎՊ նախագահը առաջնային է համարել շինարարության, գնումների ոլորտներում և մրցույթների անցկացման ուղղությամբ կատարվելիք բարեփոխումները: Իշխան Զաքարյանը տեղեկացրել է նաև, որ հանրապետության նախագահի հետ քննարկվել է պետական բյուջեի օպերատիվ վերահսկողության հարցը: Այս առումով պալատին առաջին հերթին անհրաժեշտ են մարդկային ռեսուրսներ, ինչպես նաև տեխնիկական բազայի հզորացում և օրենսդրական դաշտի բարելավում: Այնուհետև զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: Ասադ Ալամը, շնորհակալություն հայտնելով ՎՊ-ին մոտեցումների և աշխատաոճի համար, նշել է, որ Համաշխարհային բանկը մեծ ուշադրություն է դարձնում պալատի կատարած աշխատանքներին, քանի որ լուրջ միջոցներ է ներդնում կառավարության ծրագրերի իրականացման ուղղությամբ: Ասադ Ալամը բարձր է գնահատել Վերահսկիչ պալատի ` անկախ լինելու, միջազգային չափանիշներով աշխատելու նաև մարդկային և մասնագիտական ռեսուրսների հզորացման հետ կապված տեսակետը: Ինչպես նշում է ՎՊ մամուլի ծառայությունը, «Վերահսկիչ պալատի հզորացում» ծրագրով համաշխարհային բանկը 478.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ է հատկացրել Վերահսկիչ պալատին`վերջինիս կարողությունների ուժեղացման նպատակով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |